Էկոլոգիա

Կարևոր է...


Մենք ապրում և ցանկանում ենք ծաղկացնել մեր շրջակա միջավայրը, սակայնի ինչ վիճակում է հիմա այն: Բոլորը կարծում են, որ մարդկությունը օր օրի զարգանում է, բայց ոչ ոք չի նկատել, որ դա այդպես չէ: Մարդիկ ցանկանում են ապրել ավելի մաքուր և անվնաս միջավայրում, բայց իրենց իսկ հակասելով չեն պայքարում կարեվորագույն խնդիրներից մեկի և ամենակարևորի դեմ: Այդ խնդիրը կոչվում է` շրջակա միջավայրի աղտոտում:
Շրշակա միջավայրը աղտոտող է հանդիսանում մարդը:
Մարդիկ աղտոտում են շրջակա միջավայրը թափոններով, որոնք գերակշռում են մերն աշխարհում: Մարդիկ շատ ծրագրեր են մշակում մեր շրջական բարենպաստ դարձնելու համար:  Չնայած այն հանգամանքին, որ մարդիկ ձգտում են բարեկեցիկ կյանքին, նրանք շրջակա միջավայրը աղտոտում են շատ թեթև ճանապարհով` ուղակի չեն դալարում և աղբը նետում են ուր պատահի: Նրանք կարող են օգնելու փոխարեն ընդհանմեը չվնասել այն, այսինքն` աղբը պետք է ընդհամենը չնետել ուր պատահի: Իսկ որտեղ է հարկավոր նետել: Ջանք չպահանջող ուղիներից մեկը աղբի տեսակավորումն է: Այն հիմնականում բաջանվում է չորս տեսակի` թղթի, պոլիեթիլենի,պլաստիկայի և մետաղի թափոններ: Կան թափոնների դեմ պայքարման շատ ուրիշ, բայց այդքան էլ ոչբարենպաստ ճանապաիհներեվ: Օրինակ` մարդիկ աղբը թաղում են օվկիանոսների, ծովերի և լճերի հատակում: Այդպես նրանք նույնիսկ մեծացնում են ցամաքի տարածքները: Բայց նաև լավ միջոց է աղբի վառումից էներգիայի ստացումը: Կոշտ ` բջջայինները, համակարգիչները և այլ թափոնների մի մասը դեռ պիտանի են և ենթակա են ծառայել մարդկանց, սակայն մարդիկ դրանք հնավոճ համարելով դեն են նետում չնայած դրանց պիտանի լինելու հանգամանքին: Դրանց կուտակումից սարեր են գոյանում: Գրանցվել է կոշտ թափոնների տարեկան աճ, դրա պատճառն է երկրագնդի բնակչության աճը և այդ բնակչության համար մի հաշիվ լինելը:
Թունավոր թափոնները աղտոտում են մթնոլորտը մի շարք վնասակար նյութերով: Դրանք մեծ վնաս են հասցնում ոչ միայն մարդկանց այլ նաև ամենակարևոր՝  ամբողջ բնությանը և այն արարածներին, որոնք մեր բնության մասն են կազմում: Թունավոր թափոնները կարող են մարդկանց և կենդանի օրգանիզմների  հիվանդության և նույնիսկ մահան պատճառ հադիսանալ: Այդ հիվանդություններից են` քաղցկեղը, գենետիկական մուտացիան: Դրանց մեծ մասը մթնոլորտ է արտանետվում արդյունաբերության կողմից: Թունավոր թափոնները շատ են: Դրանցից մեզ հայտնի են մոտ 600 տեսակ: Օրինակ` ռադիոակտիվ նյութերը, որոնք գոյություն ունեն ատոմակայաններում:
Դրանց վառ, բայց խավար պարգևած օրինակներից մեկը 1986 թվականի Չեռնոբիլի ատոմակայանի պայթունն է, որի հետևանքով մթնոլորտ էին արտանետվել ռադիոակտիվ նյութեր և այդ պատճառով տեղի էր ունեցել կենդանիների գենետիկական մուտացիա և ահռելի էր քաղցկեղով վարաքված մարդկանց քանակը: Վթաից հետո այդ տարածքում ոչ ոք չի բնակվում, քանզի դա անհնար է և այն հանդիսանում է լքված տարածք: Մինչ օրս այդ ռադիոակտիվ նյութերը չեն վերացել:
Այս ամենի պատճառը հենց մարդիկ են: Եկենք պատկերացնենք աշխարհը առանց մարդկանց: Ինչքան գեղեցիկ կլինի այն…

Խնդիրները լուծելի են: Բնավ խնդիրներին չենք կարող տալ մաթեմատիկական սահմանումներ: Դրանց նույնիսկ չունեն լուծման բանաձևեր, որ տրամադրում է մեզ մաթեմատիկան…



Սողանքը...


Սողանքը երկրաբանականվտանգավոր երևույթ է երկրակեղևիմակերեսային հատվածներումհողազանգվածների երբեմներկարատև ու աստիճանաբար,երբեմն արագ տեղաշարժով, որնարտահայտվում է սարերի, բլուրներիլանջերում, գետահովիտներում,ծովերի ու լճերի ափերին։ 
Սողանքի առաջացման պատճառներն են հանդիսանում՝ անտառահատումը, ջրով հագենալը, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, փոսերը և երկրաշարժի ու շատ ուրիշ ուժեղ պայթյունները։ Ինչպես գիտենք դրանք ցնցման պատճառ են հանդիսանում, իսկ ցնցումն էլ կարող է սողանքի առաջացման պատճառ հանդիսանալ: Սողանքներից տուժում են մարդածին կառույցներ՝ բնակելի շենքերը, արդյունաբերական գործարանները, տրանսպորտային ճանապարհները, հանքավայրերը և այլն։
Սողանքի դեմ պայքարելու ուղիները քիչ են՝ նույնիսկ կարելի է ասել, որ այդպիսի ուղիներ չկան: Սողանքները կանխելու համար հարկավոր է հեռացնել այն ջրային զանգվացը, որը ներգետնյա շերտից: Իհարկե նաև հարկավոր է վերջ տալ անտառահատմանը:
Սողանքների առաջացման պատճառ են հանդիսանում նաև հանքաարդյունաբերությունը և դրանց շահագործումը: Պետք է վերհսկողություն սահմանել և դրանք չշահագործել:
Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունը մարդու ներգործության հետեւանք է։ «Բանն այն է, որ (դարձյալ ըստ հիշյալ աղբյուրի,- Ա.Մ.) հաճախ առանց մասնագիտական լուրջ հետազոտությունների եւ հաշվարկների, ճեղքում ենք սարերն ու բլուրները, կառուցում ճանապարհ ու երկաթուղի, շենք ու շինություն։ Հողի լեզուն չհասկանալով, նրա սորուն մարմնին շարունակում ենք նոր ծանրություն ավելացնել՝ դարավանդներ մխրճել ու ջրել, չթողնելով, որ ջուրը բնականոն հեռանա, բեռնել ու գերբեռնել քարաբետոնային ծանր կառույցներով՝ զրկելով հողը հավասարակշռությունից։ Մինչդեռ հողը չի սիրում իրեն չսիրողին, իր լեզուն չհասկացողին. կամ ամլանում է, կամ՝ փախչու­մ»:

Հայտնի սողանքների օրիակներ են…
1200 տարի առաջ Չինաստանի Շենսի գավառում ուժեղ երկրաշարժի հետեւանքով առաջացած սողանքները խլել են 800 հազար մարդու կյանք։
1920 թ. դարձյալ Չինաստանում, Գանսու գավառում նույն պայմաններում զոհվել է 200 հազար մարդ։ 240x280 կմ տարածքում գտնվող 10 քաղաք եւ բազմաթիվ գյուղեր ամբողջովին ծածկվել են հողի հաստ շերտով։ Ըստ հետազոտողների՝ տեղանքն այժմ հիշեցնում է կազմավորման փուլում գտնվող մի մոլորակ։
1949 թ. Պամիրի լեռներում առաջացել է խոշոր սողանք-հոսք, որը սրընթաց գահավիժելով Դարիհաուզ կիրճով, 10 կմ տարածության վրա ոչնչացրել է բոլոր գյուղերը եւ շրջկենտրոն Խաիտ քաղաքը։ Զոհերի թիվն անցել է 10 հազարից։
1963 թ. Հյուսիսային Իտալիայում, Վայոնտ գետի կիրճում տեղի է ունեցել Եվրոպայում 20-րդ դարի ամենակործանիչ սողանքը՝ 360 մլն խոր. մետր ծավալով։ Սողանքը սահել է Վայոնտի ջրամբարը՝ գրեթե ամբողջությամբ դուրս մղելով 114 մլն խոր. մետր ծավալով ջուրը։ 246 մ բարձրությամբ ալիքը հարձակվել է հովտում գտնվող 5 քաղաքի վրա՝ բնաջնջելով դրանք։ Զոհվել է մոտ երեք հազար մարդ։

1962 թ. Պերուում, Անդերի գագաթներից մեկից պոկվել է 1 կմ լայնությամբ եւ 30 մ հաստությամբ մի զանգված, որը հարվածելով սառցադաշտին՝ առաջացրել է սառցաբեկորային հոսք՝ շուրջ 10 մլն խոր.մետր ծավալով։ Անցնելով 16 կմ՝ բեկորները ոչնչացրել են 9 գյուղ եւ Ռանթախիրկի քաղաքը։ Զոհվել է մոտ 5 հազար մարդ։
1970 թ. նույն Պերուում, Խաղաղ օվկիանոսի ափամերձ տարածքում, երկրաշարժից հետո առաջացել է բարդ սողանք-հոսք՝ 50 մլն խոր. մետր ծավալով, որը շարժվելով 320 կմ/ժ արագությամբ՝ հողին է հավասարեցրել երկու քաղաք եւ դարձել 20 հազար մարդու մահվան պատճառ։
Միայն 1990-1992 թթ. ամբողջ աշխարհում սողանքների զոհ է դարձել մոտ 600 մարդ։



Հայաստանում ամենամեծ սողանքը գրանցվել է 1840 թ. հուլիսին, երբ հայտնի Արարատյան երկրաշարժից Արարատ լեռից պոկվել է մոտ 3 խոր. կմ ծավալով զանգված եւ անցնելով 28 կմ՝ իր ճանապարհին ոչնչացրել է Ս. Հակոբի վանքը, Արալիք քաղաքը, Երեւանի սարդարի ամառային նստավայրը, մի քանի գյուղ՝ իրենց բնակիչներով, նաեւ պատնեշել է Սեւջուր գետը։ Հայտնի են նաեւ այլ հսկա սողանքներ՝ սկսած 1-ին դարի Արարատյան երկրաշարժից մինչեւ Անիի (1022 եւ 1064), Գառնիի (1679) եւ Ծաղկաձորի (1827) սողանքները:
Հայաստանում կան ակտիվ սողանքային գոտիներ ՝ Հաղարծին, Գոշ, Գնիշիկ, Օձուն, Նուբարաշեն, Կապան, Դիլիջան…
Մասնագետները բացատրում են, որ այստեղ սողանք ստեղծելու համար արվել էր ամեն ինչ՝ լանջը կտրատել էին, բետոնապատ դարավանդներով ծանրացնել, հողն իբր առավել արդյունավետ օգտագործելու նպատակով էլ կտրատել էին թեք լանջերը, տեղադրել բետոնե կամ քարե հենապատեր և այլն:
Հողը գերբեռնվել էր, խախտվել էր ձնահալոցքային և անձրևային ջրերի բնական հոսքը լանջերով ներքև։ Վար հոսելու փոխարեն, ջրերը ներծծվել էին լանջերի խորքը, հողը գորխոնավացել էր՝ կորցնելով դիմադրողականությունը:
Եթե սողանքի մասին խոսք կա նույնիսկ մեր ազգային անվտանգության ռազմավարությունում, ուրեմն՝ վիճակը լուրջ է:
Այսպիսով հարկավոր է վերահսկողություն սահմանել ինչպես հարկն է: Իրոք ահավոր կացության մեջ է աշխարհը: Մարդիկ բարելավելու է առաջ շարժվելու փոխարեն ջանում են հնարավորին չափով  այն ոչնչացնել: Սակայն պետք է գործել հակառակ ուղղությամբ: Հարկավոր է առաջ շարժվել: Պետք է այնպես գործել, որպեսզի բարենպաստ լինի միայն սեպական շահի այլ նաև բնության համար…

Աղբյուրներ՝



Էկոհամակարգեր
Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը` կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Էկոհամակարգի օրինակ է հանդիսանում ջրավազանը նրանում բնակվող բույսերի, ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի կենդանի բաղադրամասը՝ կենսացենոզը։ Որպես էկոհամակարգ ջրավազանի համար բնութագրական են որոշակի բաղադրության նաստվածքները, քիմիական բաղադրությունը և ֆիզիկական պարամետրերը, ինչպես նաև բիոլոգիական արտադրողականության որոշակի ցուցանիշները և տվյալ ջրամբարի յուրահատուկ պայմանները։ Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է – Ռուսաստանի միջին հատվածներում սաղարթախիտ անտառը։ Այս անտառների համար բնութագրական է բնահողը և կայուն բուսական համայնքը և, որպես հետևանք, խիստ որոշված միկրոկլիմայի ցուցանիշները և միջավայրի այս պայմաններին համապատասխանող կենդանի օրգանիզմների կոմպլեքսը։ Մեծ նշանակություն ունի համայնքի տրոֆիկական համակարգը և բիոզանգված ստեղծողների՝ նրա սպառողների և բիոզանգվածը քայքայողների, հարարաբերակցությունը, ինչպես նաև արտադրողականության, էներգիայի և նյութափոխանակության ցուցանիշները, որը թույլ է տալիս որոշել էկոհամակարգի տեսակն ու սահմանները։
Էկոհամակարգը - բարդ ինքնակարգավորվող, ինքնակազմակերպվող և ինքնուրույն զարգացող համակարգ է։ Էկոհամակարգի հիմնական բնութագրիչը հանդիսանում է համեմատաբար փակ, տարածության և ժամանակի մեջ կայուն նյութերի և էներգիայի հոսքերի առկայությունը էկոհամակարգի բիոտիկ և աբիոտիկ մասերի միջև։ Այստեղից հետևում է, որ ոչ բոլոր կենսաբանական համակարգերը կարող են էկոհամակարգ կոչվել, օրինակ, այդպիսին չեն հանդիսանում ակվարիումը կամ փտած գերանը։ Տվյալ կենսաբանական համակարգերը՝ բնական կամ արհեստական, բավարար կերպով ինքնաբավարարվող և ինքնակարգավորվող (օր. ակվարիում) չեն հանդիսանում, եթե դադարեցնեն կարգավորել պայմանները և մեկ մակարդակի վրա պահպանել բնութագրիչները, ապա այն բավականին արագ քայքայվում է։ Նման համակեցությունները չեն ձևավորում նյութի և էներգիայի ինքնուրույն փակ ցիկլեր, այլ միայն հանդիսանում են մեծ համակարգի մի մասը։ Նման համակարգերը պետք է անվանել ավելի ցածր մակարդակի համակեցություններ, կամ էլ միկրոկոսմեր։ Երբեմն նրանց համար օգտագործում են ֆացիա հասկացությունը, սակայն այն բավարար կերպով ընդունակ չէ նկարագրել նման համակարգերը, հատկապես արհեստական ծագում ունեցող։ Ընդհանուր առմամբ տարբեր գիտություններում «ֆացիա» հասկացությանը համապատասխանում են տարբեր բնորոշումներ. ենթաէկոհամակարգային մակարդակի համակարգից մինչև այնպիսի հասկացություններ, որոնք կապված չեն էկոհամակարգի հետ, կամ հասկացություններ, որոնք միավորում են միատար էկոհամակարգերը, կամ գրեթե նույնական են էկոհամակարգի բնորոշման հետ։ Էկոհամակարգը հանդիսանում է բաց համակարգ և բնութագրվում է էներգիայի մուտքային և ելքային հոսքերով։ Գործնականում ցանկացած էկոհամակարգի գոյության հիմքը արևի լույսի էներգիայի հոսքն է, որը թերմոմիջուկային ռեակցիայի հետևանք է՝ ուղղակի (ֆոտոսինթեզ) կամ անուղղակի (օրգանական նյութերի քայքայում) տեսքով, բացառությամբ ստորջրյա էկոհամակարգերի։
Էկոհամակարգի բնորոշումները

1.    Ցանկացած միասնություն, որը ներառում է տվյալ տեղամասում գտնվող բոլոր օրգանիզմները և փոխհարաբերությունների մեջ է մտնում ֆիզիկական միջավայրի հետ այնպես, որ համակարգի ներսում էներգիայի հոսքը ստեղծում է հստակ որոշված տրոֆիկական կառուցվածք, տեսակային բազմազանություն և նյութերի շրջապտույտ, իրենից ներկայացնում է էկոլոգիական համակարգ, կամ էկոհամակարգ։
2.    Էկոհամակարգ - ֆիզիկա-քիմիակենսաբանական գործընթացների համակարգ է՝( Ա. Տենսլի՝ 1935 թվական)։
3.    Կենդանի օրգանիզմների համալիրը, այն շրջապատող անկենդան միջավայրը և դրանց բազմատեսակ փոխհարաբերությունների ամբողջությունը անվանում են էկոհամակարգ։
4.    Օրգանիզմների և դրանք շրջապատող ոչ օրգանական բաղադրիչների ողջ միասնությունը, որում հնարավոր է իրականացնել նյութի շրջապտույտը, անվանում են էկոլոգիական համակարգ կամ էկոհամակարգ՝ Վ. Վ. Դենիսով։
5.    Բիոգենեցինոզ (Վ. Ն. Սուկաչով՝ 1944) - կենդանի և ոսկրային բաղադրիչների փոխպայմանավորված համալիր, որոնք իրար հետ փոխկապակցված են էներգիայի և նյութերի փոխանակությամբ։
Երբեմն հատուկ կերպով ընդգծվում է, որ էկոհամակարգը - դա պատմականորեն ձևավորված համակարգ է։

Էկոհամակարգի կառուցվածք

Էկոհամակարգում կարելի է առանձնացնել երկու բաղադրիչներ՝ բիոտիկ և աբիոտիկ։ Բիոտիկը բաժանվում է ավտոտրոֆ (օրգանիզմների, որոնք սկզբնական էներգիա են ստանում ֆոտո- և քիմոսինթեզից կամ պրոդուցենտ են), և հետերոտրոֆ (օրգանիզմներ, որոնք էներգիա են ստանում օրգանական նյութի թթվեցման գործընթացներից կոնսումենտ են և ռեդուցենտ), բաղադրիչներ, որոնք ձևավորում են էկոհամակարգի տրոֆիկական կառուցվածքը։ Էկոհամակարգի գոյության և նրանում տարբեր գործընթացներին աջակցելու համար էներգիայի միակ աղբյուրը պրոդուցենտներն են, որոնք յուրացնում են արևի էներգիան 0.1 – 1 տոկոս արդյունավետությամբ, շատ հազվադեպ 3 – 4.5 տոկոս նախասկզբնական քանակից։ Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնում են էկոհամակարգի տրոֆիկական մակարդակը։ Էկոհամակարգի հետագա տրոֆիկական մակադակը ձևավորվում է կոնսումենտների հաշվին և ավարտվում է ռեդուցենտներով, որոնք ոչ կենդանի օրգանական նյութը վերափոխում են բյուրեղային վիճակի, որը կարող է յուրացվել ավտրոտրոֆ էլեմենտների կողմից։

Էկոհամակարգի հիմնական բաղադրիչները


Կառուցվածքային տեսանկյունից էկոհամակարգում առանձնացնում են՝
1. կլիմայական ռեժիմը, որը բնորոշում է ջերմաստիճանը, խոնավությունը, լուսավորման ռեժիմները և միջավայրի մնացած ֆիզիկական բնութագրիչները
2. ոչ օրգանական նյութերը, որոնք ներառվում են շրջապտույտի մեջ
3. օրգանական միացությունները, որոնք նյութերի և էներգիայի շրջապտույտում միավորում են բիոտիկ և աբիոտիկ մասերը
4. պրոդուցենտ օրգանիզմները, որոնք ստեղծում են նախասկզբնական արտադրանքը.
5.մակրոկոնսումենտներ կամ ֆագոտրոֆներ՝ հետերոտրոֆներ, որոնք նվում են այլ օրգանիզմներով կամ օրգանական նյութի խոշոր մասնիկներով
6.  միկրոկոնսումենտներ (սապրոտրոֆ)` հետերոտրոֆներ, հիմնականում սնկեր և բակտերիաներ, որոնք քայքայում են մեռած օրգանական նյութը՝ բյուրեղացնելով այն, դրանով վերադարձնելով այն շրջապտույտի մեջ
 Վերջին երեք բաղադրիչները ձևավորում են էկոհամակարգի բիոմասսան: Էկոհամակարգում ֆունկցիոնալության տեսանկյունից առանձնացնում են օրգանզմների ֆունկցիոնալ բլոկները (բացի ավտոտրոֆներից)
1. բիոֆագներ – օրգանիզմներ, որոնք սնվում են այլ կենդանի օրգանիզմներով,
2. սապրոֆագներ – օրգանիզմներ, որոնք սնվում են մահացած օրգանական նյութերով:
Տվյալ ստորաբաժանումը ցույց է տալիս էկոհամակարգում գոյություն ունեցող ժամանակային-ֆունկցիոնալ կապը, կենտրոնանալով ժամանակի մեջ օրգանական նյութի ձևավորման և այն էկոհամակարգի ներսում բաշխման և սապրոֆագների կողմից վերամշակման բաժանման վրա: Օրգանական նյութի մահանալու և այն կրկին էկոհամակարգի նյութերի շրջապտույտի մեջ ներառելու միջև կարող է զգալի ժամանակահատված անցնել, օրինակ, սոսու գերանի դեպքում 100 և ավելի տարի: Այս բոլոր բաղադրիչները փոխկապակցված են տարածության և ժամանակի մեջ և կազմում են միասնական կառուցվածքային միավոր:

Կենսացենոզ
Կենսացենոզը պատմականորեն ձևավորված ցամաքի կամ ջրային ավազանի որոշակի տարածք բնակեցնող բույսերի, կենդանիների, միկրոօրգանիզմների միասնությունն է։ Բիոցենոզի ձևավորման մեջ վերջին դերը չի պատկանում մրցակցությունը և բնական ընտրությունը։ Բիոցենոզի հիմնական միավորը կոնսորցիան է, քանի որ ցանկացած օրգանիզներ այս կամ այն կերպ կապված են ավտրոտրոֆների հետ և կազմում են տարբեր կարգի կոնսորտների բարդ համակարգ, միևնույն ժամանակ այդ ցանցը հանդիսանում է ավելի մեծ կարգի կոնսորտ և անուղղակի կերպխով կարող է կախված լինել ավելի մեծ թվով դետերմինացված կոնսորցիաների թվից։ Նույն կերպ հնարավոր է բիոցենոզի բաժանումը ֆիտոցենոզի և զոոցենոզի։ Ֆիտոցենոզը՝ դա մեկ համակեցության բուսական պոպուլացիաների միասնությունն է, որոնք էլ ձևավորում են կոնսորցիումի դետերմինանտները։ Զոոցենոզը դա կենդանիների պոպուլյացիայների մասնությունն է, որոնք հանդիսանում են տարբեր կարգի կոնսորտներ և էկոամակարգի ներսում նյութերի և էներգիայի վերաբաշխման մեխանիզմ են ծառայում։ Բիոտոպն ու բիոցենոզը միասին ձևավորում են կենսաերկրացենոզ/ բիոգեոցենոզ/էկոհամակարգ։

Էկոհամակարգի գործառութային մեխանիզմը

Էկոհամակարգի կայունությունը


Էկոհամակարգը կարող է նկարագրվել ուղիղ և հակադարձ կապերի համալիր սխեմայով, որոնք շրջակա միջավայրի որոշակի պարամետրերի սահմաններում աջակցում են համակարգի հոմեոստազին։ Այսպիսով, որոշակի սահմաններում էկոհամակարգը արտաքին ազդեցությունների տակ ընդունակ է համեմատաբար անփոփոխ պահպանել իր կառուցվածքը և գործառույթները։ Սովորաբար առանձնացնում են հոմեոստազի երկու տեսակներ. ռեզիստենտային՝ էկոհամակարգի ընդունակությունը բացասական արտաքին ռեակցիաների դեպքում պահպանել կառուցվածքն ուգործառույթները, և ճկուն՝ էկոհամակարգի բաղադրիչների մի մասի կորուստի դեպքում էկոհամակարգի ընդունակությունը վերականգնել կառուցվածքն ու գործառույթները։ Անգլերեն գրականության մեջ կիրառվում են նմանատիպ տեղային կայունություն և ընդհանուր կայունություն հասկացություն: Երբեմն առանձնացնում են կայունության երրորդ տեսանկյունը՝ էկոհամակարգի կայունությունը միջավայրի բնութագրիչների և իր ներքին բնութագրիչների փոփոխոթյունների նկատմամբ։ Այն դեպքում, երբ էկոհամակարգը լայն դիապազոնում կայուն կերպով գործում է շրջակա միջավայրի պարամետրորովև/կամ էկոհամակարգում առկա են փոխադարձ փոխարինող տեսակների մեծ քանակություն, նման համակեցությունը անվանում են դինամիկորեն ամուր։ Հակառակ դեպքում, երբ էկոհամակարգը կարող է գոյություն ունենալ շրջակա միջավայրի բավականին սահմանափակ պարամետրերի հավաքածուով և /կամ տեսակների մեծ մասը անփոխարինելի են իրենց գործառույթների մեջ, ապա նման համայնքը անվանում են դինամիկոնեն նուրբ` անկայուն: Անհրաժեշտ է նշել, որ դասական օրինակ կարող է ծառայել Ավստրալիայի ափին հարակից գտնվող Մեծ Արգելքային խութը, որը աշխարհում բիոբազմազանությնա «թեժ կետերից» մեկն է՝ մարաջանների սիմբիոտիկ ջրիմուռները, դինոֆլագելյատները, բավականին զգայուն են ջերմաստիճանի նկատմամբ։ Բառացիորեն մի քանի աստիճանով շեղումները հանգեցնում են ջրիմուռների ոչնչացմանը։ Էկոհամակարգը բազում վիճակներ ունի, որում այն գտնվում է դինամիկ հավասարակշռության վիճակում. այն դեպքում, երբ ատաքին ուժերի կողմից այն խախտվում է, ոչ միշտ է էկոհամակարգը վերադառնում իր նախնական վիճակին, ավելի հաճախակի այն կընդունի ավելի մոտ հավասարակշիռ վիճակը, չնայած այն կարող է շատ մոտ լինել նախնական վիճակին։
Էկոհամակարգում գոյություն ունեոցող բիոբազմազանությունն ու կայունությունը
Սովորաբար կայունությունը կապում էին և կապում են էկոհամակարգում գոյություն ունեցող տեսակների կենսաբազմազանության հետ, այսինքն, որքանով մեծ է բիոբազմազնությունը, որքան բարդ է համակեցության կառուցվածքը, որքան բարդ է սննդային շղթան, այնքան բարձր է էկոհամակարգի կայունությունը։ Սակայն արդեն 40 և ավելի տարի առաջ տվյալ հարցին տարբեր պատասխաններ էին տրվում, և տվյալ պահին առավել լայն տարածում ունի այն կարծիքը, որ ինչպես տեղային, այնպես էլ էկոհամակարգի ընդհանուր կայունությոնը կախված է զգալի մեծ գործոնների հավաքածույից, քան թե պարզապես համակեցության բարդությունը և բիոբազմազանությունն է։ Այսպես, տվյալ պահին բիոբազմազանության մեծացման հետ սովորաբար կապում են բարդության մեծացումը, բաղադրիչների միջև նյութերի և էներգիայի հոսքերի կայունացումը։ Հասարակածային անձրևային անտառը կարող է պարունակել ավելի քան 5000 բուսատեսակ (համեմատության համար` տայգայի զոնայի անտառներում հազվադեպ է հանդիպում 200-ից ավել բուսատեսակ) Բիոբազմազանության տարբերությունը կայանում է նրանում, որ այն թույլ է տալիս ձևավորել բազում համակեցություններ, որոնք տարբեր են կառուցվածքվ, ձևով, գործառույթներով, և ապահովում է նրանց ձևավորման հնարավորությայն կայունությունը։ Որքան մեծ է բիոբազմազանությունը, այնքան մեծ թվով համակեցություններ կարող են գոյություն ունենալ, այնքան մեծ թվով բազամատեսակ ռեակցիաներ կկատարվեն, որը կապահովի ընդհանուր բիոսֆերայի գոյությունը։
Էկոհամակարգերի բարդությունն ու կայունությունն
Տվյալ պահին բավարար բնորոշում և մոդելներ գոյություն չունեն, որոնք կնկարագրեին համակարգերի և մասնավորապես էկոհամարգերի բարդությունը։ Գոյություն ունեն լայն տարաքում գտած երկու բարդության բնորոշումներ. կալմագորյան բարդությունը՝ չափազանց մասնագիտացված է էկոհամակարգում գործածելու համար։ Եվ ավելի աբստրակտ, և որը նույնպես բավարար չէ բարդությունը բնութագրելու համար, որը Ի. Պրիգոժինի կողմից տրված է «Ժամանակ, քաոս, քվանտ» աշխատության մեջ։ Բարդ համակարգերը, որոնք դետերմինիստական պատճառաբանության տերմիններում թույլ չեն տալիս կոպիտ կամ օպերացիոնալ նկարագրություն։ Իր մյուս աշխատություններում Ի. Պրիգոժինը գրում է, որ պատրաստ չէ խստորեն բնորոշել բարդությունը, քանի որ բարդն այնպիսի բան է, որը տվյալ պահին հնարավոր չէ ճշգրիտ բնորոշել։

Էկոհամակարգերը բնական կյանքի և իհարկե մեր առօրյաի բաղկացուցիչն է: Մարդը մեծ ներգործություն է ունենում բնության վրա: Այդ թվում և Հայաստանի հանրապետությունում: Բնությունը և մարդը կապված են: Սակայն այն ներգործությունը, որը մարդը ունենում է բնության վրա շատ քիչ է պատահում, որ լինում է օգտակար: Մարդը իր կյանքի ընդհացքում իր ամբողջ գործունեությամբ վնասում է բնությանը: Էկոհամակարգը բարդ համակարգ է: Իսկ մարդը էկոհամակարգի՝ կենսացենոզի մի մասն է: Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ էկոհամակարգի անդամ է: Էկոհամակարգի անդամ են նաև երկկենցաղները, կաթնասունները, թռչունները և այն: Այս բարդ համակարգը կատարում է գործառույթներ՝ այն կարող է ինքնամաքրվել, ինքնակազմակերպվել և ինքնավերականգնվել: Սակայն մարդը կարող է նպաստել դրան:  Էկոհամակարգեր կան նաև Հայաստանի Հարապետության տարածքում:
ՀՀ շատ էկոհամակարգեր խախտված են: Դրանից մեզ շատ ծանոթ և վառ օրինակ է Սևանա լիճը: Ինչպես գիտենք այն աղտոտված է: Ջրի մակարդակը տատանվում էր, իսկ հիմա իջել է: Իսկ ձկնային պաշարը խիստ կրճատվել է: Այսպիսով կազմակերպվել են աշխատանքներ, որոնց արդյունքում կվերականգնվի ջրի մակարդակը, կվերականգնվի կենդանական և բուսական աշխարհը, լիճը կմաքրվի աղտոտումից և ջրոգտագործման համակարգի ստեղծումը: Նաև կարևորվում է տուրիզմի ասպարեզում այն զարգացնելը և փոխշահավետ օգտագործումը: Սևանի էկոհամակարգը վերականգնելու համար քայլեր են ձեռնարկվել: Արգելվել է ձկնորսությունը, բայց շատերը մինչ օրս զբաղվում են ձկնորսությամբ: Չնայած խնդիրների բազմազանության մարդիկ ջանասիրաբար աղտոտում են լիճը և դրան ենթակա տարածքը, ներառյալ՝ լանդշավտը և կենդանական աշխարհը:
Կան շատ էկոհամակարգեր, որոնք խիստ վնասված են և դրանց սպառնում է մահացու վտանգ: Այսպիսով դրանք ենթակա են վերականգման: Սակայն դա այդպեսել հեշտ չէ և շատ ջանքեր կպահանջվեն: Էկոհամակարգի վերականգնումը մեծամասամբ կախված է մեզանից:

 Աղբյուր՝

Комментариев нет:

Отправить комментарий