вторник, 7 января 2014 г.

Գռեհիկ…

Դուք տենչում եք լույսին՝ կարծելով, թե չեք կարող ապրել առանց լույսիՁեզ օտար և խորթ է մթությունըԴուք խուսափում եք մթից, քանզի ծանոթ չեք նրանԱյն գեղեցիկ է, խորհրդավոր` լի գաղտնիքներովԴուք փախչում եք գաղտնիքներիցՄթության հանդեպ վախի աղբյուրը հենց գաղտնիքներն ենԴուք սարսափում եք մթությունից` դրանից է ծնվել ձեր՝ լույսի հանդեպ սերըԴուք տենչում եք լույսին, ցանկանում եք ապրել առանց գեղեցկությանԴուք տենչում եք գռեհիկ պարզությանըԴա է ձեզ համար գեղեցիկը` չափազանց պարզ, չափազանց դատարկ արկածներց, չափազանց շատ գումարով, չափազանց շքեղ կյանքը` չափազանց ԱՆՀՈԳԴուք փնտրում եք երջակությունն այն ամենի մեջ, ինչում այն բացակայում էՍակայնապրեք դուք` դուք ապրումեք դրանով և երջանիկ եք

Սեր, ցավ, վախ … Եվ կդառնամ արև…


Տեսնես երբևէ ինչ-որ մեկը ցանկացել է արև դառնալ այնպես, ինչպես ես եմ ցանկանումԱյո, ցանկանում եմ արև դառնալ… սիրել և ցավեցնել չափազանց մեծ սիրով՝ ինչպես արևըՆա և ջերմացնում, և ցավեցնում էՈվ է ասում, որ մեծ սերը անցավ էՄիայն իրական ու մեծ սերը գիտի ցավեցնելՆա զգացնել է տալիս և լույսի, և՝ մթի գոյությունըՄարդիկ տենչում են արևին՝  չնայած, որ այն կարող է նաև սպանել այն ջերմությամբ, առանց որի, կարծում են, թե չեն կարող ապրելԻսկ արևը էգոիստ է՝ ինչպես բոլորսԱյն հայտնվում է, ջերմացնում և  լույս տալիս, իսկ հետո հեռանում էՆա հեռանում է՝ ձեզ մոտ առաջացնելով կարոտՆա զգացնում է իր կարիգը՝ ասելով, որ դուք չեք կարող ապրել առանց նրաԱրևը գիտի ձեր վախերի մասին... Նա գիտի, որ դուք սարսափում եք մթությունիցայո այդ մթությունից… Նա գալիս պատնեշում է խավարը, իսկ  հետո գնում է ճանապարհ հարթելով խավարի համար` իր համարԻնչ հզոր է արևըԱյո, շատ հզոր էԷլ ով է կարող այնպես ինչպես նա է կարողՈՉ ՈՔՆա գիտի ձեր գաղտնիքները և ձեր դեմ է դուրս գալիս դրանցովՎախն է ձեր գաղտնիքը… Եթե նա չլիներ դուք կփախչեիք դրսից` փախչելով խավարից... Դուք փաղչում եք իրականությունից, դուք դա կողպում եք ձեր հոգու մի փոքրիկ անկյունում և դիտմամբ կորցնում բանալիներըԻՍԿ ԱՅՆ ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՁԵԶ ՄՈՏԱյն մղձավանջ է դառնում ձեզ համար... Պատկերացրեք, որ դիտմամբ կորցնում եք այն սենյակի դռան բանալիները, որտեղ փակել էիք ձեր վախերը... պատկերացրեք, որ այն ձեր ձեռքով նետում եք օվկիանոսի հատակը, իսկ երկու վարկյան հետո, ձեռքը մեկնելով գրպանը, այն գտնում եք այնտեղ... Նմա՞ն է մղձավանջի, թե՞ հաստատ մղձավանջ է...Օ՜, վախեր.. վախեր... Իսկ արևը ստեղծում է սեր` իր հանդեպ և վախ` խավարի...

 Իսկ եթե դառնամ կրակՈչ, կդառնամ արևԿրակը օրերից մի օր  կհանգչի, իսկ արևըԱրևը հավիտյան կապրի` կսիրի և կցավեցնի սիրով