четверг, 26 декабря 2013 г.

Օ՜ , Նոր Տարի...չէի ասի...



2013 թվականԴեկտեմբերի 23… Ամանորյա տրամադրությունՈչ ինձ մոտ…
Ինչ է նշանակում ամանորյա տրամադրություն… Ժպիտ մարդկանց հրաշագեղ հեմքներին, ուրախության արտացոլանքը աչքերում, աշխույժ տրամադրությունը, ուրախ պատրաստությունները հին տարին ճանապարհելու և Նոր Տարին դիմավորելու համար… Իհարկե ոչ…Իրականությունը սա է` ժպիտի փոխարեն թախիծ այդ հրաշագեղ դեմքներին, դժգոհ արտացոլանքը աչքերում, հոգնածություն և նյարդեր ու մեծ ջանք պահանջող պատրաստություններ լավ ուտելու համար... Ընդհամենը այսքան բան…
Մարդիկ առաջին հերթին մտածում են, թե ինչ, ինչ տեսքի, ինչ գնի և քանակի ուտեստներ են լինելու ամանորյա սեղանին` որոնք, ըստ նրանց, գեղեցկացնելու և հարստացնելու են այն, սակայն մինչ օրս չեն էլ հասկացել, որ գեղեցկությունը ոչ գնի , ոչ տեսքի, ոչ էլ քանակի մեջ է... Գեղեցկությունը  հոգու մեջ է... Այս դեպքում ուտելիքի հոգին համն է... Նույնը ձևով նրանք կարևորում են իրենց` ինչքան թանկ տեսք նրանք կունենան, ինչքան գումար կարժենա նրանց հագուստը... Սակայն կրկին նրանք չեն հասկանում իրական գեղեցկությունը... Նրանք ընկնում են գնումներով, ծախսում են մեծ քանակությամբ գումար ընդհամեը այս ամենի համար և դա նրանք անվանում են <<Նոր Տարի>>...   Մարդիկ դրանով փորձում են խանդ առաջացնել դիմացինի մեջ և դա նրանց մոտ ստացվում է… ստացվում է, որովհետև նման են իրար... Նրանց կյանքի նպատակը հաղթանակն է. ամբողջ կյանքի ընթացքում մրցակցում են անիմաստ անիմաստություններում հաղթանակելու համար և հաղթանակի համար պայքարը շարունակվում է կյանքի ամբողջ տևողության ընդհացքում... Նրանք երկրպագում են այնպիսի բաներ, որոնք ընդհամենը գոյությունը պահպանելու համար են հարկավոր, ինչպես և այս դեպքում...  Նրանց համար վեհություն է ուտելիքը... Ես նրանց անվանում եմ ուտելիքապաշտներ... Նրանք կհերքեն, բայց ես կձևացնեմ իբրև խուլ եմ… Այսպիսով << Նոր Տարին>> կորցրել է իր իրականությունը, կամ էլ ավելի ճիշտ կլինի ասել` մարդիկ կորցրել են <<Նոր Տարվա>> իրականությությունը... Նրանք Նոր Տարվան պատրաստվում են, ինչպես <<Վերջին Տարվան>>... Մարդիկ ոչինչ չեն խնայում ` ոչ գումար, ոչ նյարդեր, ոչ խանութներում են մթերք թողնում, ոչ էլ հարաբերություններ են թողնում... Իսկ ով մնացել է վերջում գնում է այն ինչ մնացել է վերջում... Նրանք այս <<Նոր Տարվա>> պատճառով զրկվում և զրկում են կյանքից` սպանում են իրենց և մյուսների հոգիները և ցանկանում են սկսել հաջող տարի, բայց դա իրավ այդպես չի լինի…
Չեմ ցանկանա այս ամենը կոչել ծայրահեղություն, բայց կտամ այսպիսի սահմանում` <<Մարդիկ մարդիկ են... Նրանք չափից դուս բարդ, բայց պարզ էակներ են և նրանք անուղելի ուղելի են...>>...
Իմ դեպքում նաև հնարաոր է հեղափոխոթյունը:  Այն կախված է ինձանից` արդյոք ես դա ցանկանում եմ… իսկ ես դա չեմ ցանկանում` ես ուղակի լուռ կհետևեմ...

Իսկ ինձ համար հարուստ սեղանին կա ոչինչ, բացի մեկ գավաթ գինուց, որը կճանապարհի հին և կդիմավորի Նոր տարին…

понедельник, 23 декабря 2013 г.

Սառած մռայլություն, գեղեցիկ հոգի, ջերմություն...


Սառնություն ու ցուրտ, սպիտակ, բայց մռայլ, անհանգիստ, բայց հանգիստ… Սառած սիրտ: Ինչու այդքան սառը, կոպիտ, անխոցելի, թափանցիկ, դատարկ… ինչպես սառցե բեկորը…Այն անտարբեր է, ինչպես սառած սիրտը... Նրանք երկուսն էլ իրար նման են՝ երկուսն էլ սառել են ցրտից... Երկուսն էլ կոպիտ են, քանզի ժամանակին շատ նուրբ և խոցելի են եղել... Նրանք երկուսն էլ անխոցելի են, բայց գիտեն խոցել՝ գիտեն  խոցել անխոցելիությամբ... Երկուսն էլ թափանցիկ են, բայց իրավ անթափանց... Նրանք երկուսն էլ լի են, դատարկ են, քանզի բնավ դատարկ չեն… Նրանք երբեք էլ դատարկ չեն եղել և հիմա էլ դարարկ չեն, նրանք լի են դատարկությամբ, որը լի է լիությամբ… որը լի է խորհրդավոր մենությամբ… Նրանք երկուսն էլ շատ ծանոթ են ցրտին… Այն եկել և սառեցրել է նրանց... Այն դարձրել է նրանց այնպիսին, ինչպիսին հիմա նրանք կան և կմնան` այդքան գեղեցիկ և խորհրդավոր արարածներ… Արարածներ, որոնք ունեն հոգի... Այդ հոգին ծանոթ չէ ձեզ, այն մռայլ է և պայծառ է այդ մռայլությամբ... Այն առավել գեղեցիկ է, քան դուք եք կարծում… Սակայն դուք կարծել չգիտեք… Այո, սառույցն էլ ունի հոգի… Յուրաքանչյուր առարկա ունի հոգի` շատ գեղեցիկ հոգի... Դուք չեք տեսնում այդ հոգին... Դուք նրանց համարում եք ընդամենը առարկաներ... Դուք նրանց հետ կվարվեք, ինչպես կցանկանք, բայց կգա մի օր , երբ դրանք կվարվեն այնպես, ինչպես ժամանակին դուք եք վարվել նրանց հետ... Դուք կզգաք այդ ցավը, այն կխոցի ձեզ և կսպանի… Այդ հոգին նման չէ ձեր հոգիներին, այն ստանդարտ չէ, ինչպես ձեր բոլորինը... Այն թույլ էր թվում, բայց հաղթահարեց ձեզ համար չհաղթահարելին… Դուք նրան եք թույլ համարում, բայց դա ձեր թուլության արտացոլանքն է: Թուլությունը նրա ներկան էր, որը դարձավ անցյալ... Հիմա նրա ներկան ուժն է. այն ձեռք է բերել անցյալի` թուլության շնորհիվ և նա հիմա ապրում է իր ներայով, որը կլինի նաև նրա ապագան… Այդ ուժը չունի ժամանակաձևեր, այն գալիս և մնում է հավիտյան… Նա հաղթահարեց ցավը և բացահայտեց իր հոգու անկյունում ապրող ուժը... Իսկ դուք ապրում եք չհասկանալով, թե որն է ցավը, սակայն դուք կասեք, որ դա այդպես չէ... Դուք այդպես կասեք, քանզի պարտված եք այս խաղում... Դուք կընդունեք ձեր պարտությունը, բայց չեք բարձրաձայնի, չէ որ դուք վախենում եք ձեր նմաններից, որոնք ցածրացված են զգում, երբ պարտվում են, ինչպես և դուք, չէ որ ձեր հոգիների գաղտնի սենյակում փակված է այդ ճշմարտությունը` դուք նույնն եք, մարդիկ... Ձեր հոգիները պայծառ են և հենց այդ պայծառությունն է իրական դատարկությունը... Դրանք դատարկ են, քանի որ անհետաքրքիր են իրենց անցած ճանապարհով... Դուք ծաղրում եք խորհրդավորը` չճանաչելով այն... Դա բնորոշ է մարդկանց` ծաղրել այն, ինչը անծանոթ է և բնորոշ չէ նրանց... Եվ դուք կմահանաք ձեզ նկարագրող անհետաքրքիր մահով, սակայն դա բան չի փոխի, քանզի նախքան մահը դուք արդեն մահացած էիք` դուք կյանքը անկենդան էր, իսկ խորհրդավորը կապրի հավիտյան` նույնիսկ մեռած ժամանակ…

четверг, 19 декабря 2013 г.

Մարմինը, որպես դագաղ...



Պետք է արբել, արբել ապրելու համար... Առանց արբանք  օդը և ջուրը իրենց անպետք են զգում, բնության զգացմունքները սառչում են, արևը սկսում է ավելի ուժեղ վառել, երաժշտություը կորցնում է հիշողությունը, բառերն անցնում են հաշմանդամնրի շարքը, քանի որ արդեն անկարող են խոսել, լուսինը հանգչում է, իսկ գիշերը կորցնում է իր խորհրդավորւթյունը` կյանքը կորցնում է իր էությունը... Ահա թե ինչու է պետք արբել... Ապրել առանց արբանք, նշանակում է ապրել մեռած` սպանել այն հոգին, որը ապրում է ձեր մարմնում... Մահից հետո ինչպես մարմինն է անզգայանում, այդպես էլ անզգայանում է հոգին... Սպանել հոգին, հավասար է ֆիզիկական մահին, սակայն մարմնի փոխարեն սկսում է փտել հոգին` արյան փոխարեն սառչում են զգացմունքները, ներքին օրգանների փոխարեն` կորում է գիտակցությունը: Իսկ ամենավերջում` գանգի փոխարեն մնում է միտքը… այն միայնակ միտքը, որը փտում է միայնակությունից…

вторник, 17 декабря 2013 г.

Հայե՞լի...ոչխարնե՛րը հայելի...




- Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դու, ասա՝, հանելուկ- մարդ, հո՞րդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ:
Սիրում եմ ինձ և  ավել ոչինչ , կամ էլ ամեն ինչ` սիրում եմ սիրել,  սիրել այն  ոչինչը, որը գայթակղում և պարուրում է բոլորին, բայց ոչ ինձ` էգոիս... Սակայն ատելով սիրում եմ  այն, ինչ ատում եմ... Սիրում եմ սուտը, քանզի ատում եմ սուտը... Դա է պատճառը այն այդքան սիրելու: Սիրում եմ որոնել ճշմարտությունը: Սիրում եմ կեղծիք... Սիրում են այն, ինչ կոչվում է ինքնախաբեություն... Չ՞է որ այս բոլորը շատ պարզ է, բայց միաժամանակ շատ բարդ՝ ինչ որ թաքուն բան են պարունակում իրենցում...
-Բարեկամների՞դ:
Կան  երևայական արարածներ... Դրանք ունեն պաշտոնական անվանումներ... Նրանք ապրում են մեր երևակայությունում... Ի՞սկ բարեկամներըբարեկամներն էլ են դասվում երևայական արարածների շարքին... Ի՞սկ , եթե ես սխալ եմԻ՞սկ , եթե բարեկամները իրոք գոյություն ունեն և ապրում են ոչ թե մեր երևակայություններում, այլ մեզ զուգահեռ,  մեր մեջԱպա ցույց տվեք ինձ այդ բարեկամներին, ցույց տվեք գոնե նրանցից մեկին և ես  համեստաբար կլռեմ... Ես կսիրեմ նրանց, ինչպես նրանք ինձ` ինչպես, որ սիրում եմ ինքս ինձ...  Ի՞սկ , եթե ոչԻ՞սկ , եթե ես ճիշտ եմԱպա կլռեք դուքկլռեք համեստաբար, ինչպես ես կլռեի այն ժամանակ, երբ ես  կսխալվեի... Եվ իհարկե, եթե ես ճիշտ եմ, իսկ ես իսկապես ճիշտ եմ` այս պարագայում էլ եք դուք զբաղվում այսպես կոչված ինքնախաբեբայությամբ...
-Հայրենի՞քդ:
Ո՛չ, ոչ, ոչ և միանշանակ ո՛չ... Ինչպես կարող եմ սիրել երևակայական սահմանափակված տարածաշրջան, որը հանդիսանում է տարանջատման հանգամանք` որն իր հերթին էլ թշնամության, մրցակցության ստեղծողն է և դա էլ  իր հերթին աղետի` պատերազմի պատճառ է դառնում...
-Գեղեցի՞կը:
Գեղեցիկը հարաբերական է...
Այո, սիրում եմ այն... Բոլորս էլ սիրում ենք այն... Մենք այն սիրում ենք ինքներս մեզ` հենց մեր էգոյի համար...
 Մեզ համար առաջնահերթ գեղեցիկը դա մեր էգոն է: Ես սիրում եմ ինձ... Յուրաքանչյուր ոք համարում է ինքն իրեն ամենագեղեցիկը և դա  անհերքելի է... Իսկ, եթե ինչ որ մեկը փորձի հերքել` նա ուղակի կփաստի, որ նա եսասեր խաբեբա է և էլ ուրիշ ոչինչ...
-Ոսկի՞ն:
Սիրել ոսկին՝ թուլություն է... Շատերը երջանկությունը փնտրում են դրանում... Մարդիկ մտածում են, որ այն գեղեցկացնում է մարդում, իսկ դա ուղղակի հրապուրանքի և հերթական ինքնախաբեբայության արդյունք է...
Իսկ ես չեմ սիրում այն: Այն աղետների առաջացման հերթական պատճառն է: Մարդիկ << ուտում են>> իրար հենց այդ <<ոչնչի>> համար ու արդյունքում դրա զոհն են դառնում...
-Հապա ի՞նչն ես սիրում դու, արտասովոր օտարական:
Սիրում եմ միայն ինձ և ուրիշ ոչինչ...
Այո, ես էգոիստ եմ, բայց էգիզմը բնորոշ է բոլորին...

Ի՞սկ դուքԴուք ի՞նչ եք սիրում: Սի՞րում եք ձեր հայրիկի կա՞մ մայրիկին, կա՞մ եղբորը, կա՞մ քույրիկին, կա՞մ էլ ընկերներինՈ'չ, դուք ինչպես և ես` սիրում եք ինքներ ձեզ և ավել ոչինչ... Չփորձե'ք խաբելխաբել մեձ և իհարկե ինքներդ ձեզ... Կամ էլ խնդրեմ, համեցեք, ստեք, ստեք միջև վերջ, ստեք ինչքան կկամենաք, ստեք այնքան, ինչքան կարող եք, չ՞է որ դա հաճո է ձեզ և օգտատու ձեր անձին: Իսկ ես միայն կհետևեմԿհետևեմ լուռ, ինչպես հովիվը իր ոչխարներին... Եվ կսուլի շվին իմ անձայն, որ չխանգարի ձեր տհաճ մայոցին