понедельник, 23 декабря 2013 г.

Սառած մռայլություն, գեղեցիկ հոգի, ջերմություն...


Սառնություն ու ցուրտ, սպիտակ, բայց մռայլ, անհանգիստ, բայց հանգիստ… Սառած սիրտ: Ինչու այդքան սառը, կոպիտ, անխոցելի, թափանցիկ, դատարկ… ինչպես սառցե բեկորը…Այն անտարբեր է, ինչպես սառած սիրտը... Նրանք երկուսն էլ իրար նման են՝ երկուսն էլ սառել են ցրտից... Երկուսն էլ կոպիտ են, քանզի ժամանակին շատ նուրբ և խոցելի են եղել... Նրանք երկուսն էլ անխոցելի են, բայց գիտեն խոցել՝ գիտեն  խոցել անխոցելիությամբ... Երկուսն էլ թափանցիկ են, բայց իրավ անթափանց... Նրանք երկուսն էլ լի են, դատարկ են, քանզի բնավ դատարկ չեն… Նրանք երբեք էլ դատարկ չեն եղել և հիմա էլ դարարկ չեն, նրանք լի են դատարկությամբ, որը լի է լիությամբ… որը լի է խորհրդավոր մենությամբ… Նրանք երկուսն էլ շատ ծանոթ են ցրտին… Այն եկել և սառեցրել է նրանց... Այն դարձրել է նրանց այնպիսին, ինչպիսին հիմա նրանք կան և կմնան` այդքան գեղեցիկ և խորհրդավոր արարածներ… Արարածներ, որոնք ունեն հոգի... Այդ հոգին ծանոթ չէ ձեզ, այն մռայլ է և պայծառ է այդ մռայլությամբ... Այն առավել գեղեցիկ է, քան դուք եք կարծում… Սակայն դուք կարծել չգիտեք… Այո, սառույցն էլ ունի հոգի… Յուրաքանչյուր առարկա ունի հոգի` շատ գեղեցիկ հոգի... Դուք չեք տեսնում այդ հոգին... Դուք նրանց համարում եք ընդամենը առարկաներ... Դուք նրանց հետ կվարվեք, ինչպես կցանկանք, բայց կգա մի օր , երբ դրանք կվարվեն այնպես, ինչպես ժամանակին դուք եք վարվել նրանց հետ... Դուք կզգաք այդ ցավը, այն կխոցի ձեզ և կսպանի… Այդ հոգին նման չէ ձեր հոգիներին, այն ստանդարտ չէ, ինչպես ձեր բոլորինը... Այն թույլ էր թվում, բայց հաղթահարեց ձեզ համար չհաղթահարելին… Դուք նրան եք թույլ համարում, բայց դա ձեր թուլության արտացոլանքն է: Թուլությունը նրա ներկան էր, որը դարձավ անցյալ... Հիմա նրա ներկան ուժն է. այն ձեռք է բերել անցյալի` թուլության շնորհիվ և նա հիմա ապրում է իր ներայով, որը կլինի նաև նրա ապագան… Այդ ուժը չունի ժամանակաձևեր, այն գալիս և մնում է հավիտյան… Նա հաղթահարեց ցավը և բացահայտեց իր հոգու անկյունում ապրող ուժը... Իսկ դուք ապրում եք չհասկանալով, թե որն է ցավը, սակայն դուք կասեք, որ դա այդպես չէ... Դուք այդպես կասեք, քանզի պարտված եք այս խաղում... Դուք կընդունեք ձեր պարտությունը, բայց չեք բարձրաձայնի, չէ որ դուք վախենում եք ձեր նմաններից, որոնք ցածրացված են զգում, երբ պարտվում են, ինչպես և դուք, չէ որ ձեր հոգիների գաղտնի սենյակում փակված է այդ ճշմարտությունը` դուք նույնն եք, մարդիկ... Ձեր հոգիները պայծառ են և հենց այդ պայծառությունն է իրական դատարկությունը... Դրանք դատարկ են, քանի որ անհետաքրքիր են իրենց անցած ճանապարհով... Դուք ծաղրում եք խորհրդավորը` չճանաչելով այն... Դա բնորոշ է մարդկանց` ծաղրել այն, ինչը անծանոթ է և բնորոշ չէ նրանց... Եվ դուք կմահանաք ձեզ նկարագրող անհետաքրքիր մահով, սակայն դա բան չի փոխի, քանզի նախքան մահը դուք արդեն մահացած էիք` դուք կյանքը անկենդան էր, իսկ խորհրդավորը կապրի հավիտյան` նույնիսկ մեռած ժամանակ…

Комментариев нет:

Отправить комментарий