- Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դու, ասա՝, հանելուկ- մարդ, հո՞րդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ:
Սիրում եմ ինձ և ավել ոչինչ , կամ էլ ամեն ինչ` սիրում եմ սիրել, սիրել այն ոչինչը, որը գայթակղում և պարուրում է բոլորին, բայց ոչ ինձ` էգոիս... Սակայն ատելով սիրում եմ այն, ինչ ատում եմ... Սիրում եմ սուտը, քանզի ատում եմ սուտը... Դա է պատճառը այն այդքան սիրելու: Սիրում եմ որոնել ճշմարտությունը: Սիրում եմ կեղծիք... Սիրում են այն, ինչ կոչվում է ինքնախաբեություն... Չ՞է որ այս բոլորը շատ պարզ է, բայց միաժամանակ շատ բարդ՝ ինչ որ թաքուն բան են պարունակում իրենցում...
-Բարեկամների՞դ:
Կան երևայական արարածներ... Դրանք ունեն պաշտոնական անվանումներ... Նրանք ապրում են մեր երևակայությունում... Ի՞սկ բարեկամները… բարեկամներն էլ են դասվում երևայական արարածների
շարքին... Ի՞սկ , եթե ես սխալ եմ… Ի՞սկ , եթե բարեկամները իրոք գոյություն
ունեն և ապրում են ոչ թե մեր երևակայություններում, այլ մեզ զուգահեռ, մեր մեջ…Ապա ցույց տվեք ինձ այդ բարեկամներին, ցույց տվեք գոնե նրանցից մեկին և ես համեստաբար կլռեմ... Ես կսիրեմ նրանց, ինչպես նրանք ինձ` ինչպես, որ սիրում եմ ինքս ինձ... Ի՞սկ , եթե ոչ… Ի՞սկ , եթե ես ճիշտ եմ… Ապա կլռեք դուք…կլռեք համեստաբար, ինչպես ես կլռեի այն ժամանակ, երբ ես կսխալվեի... Եվ իհարկե, եթե ես ճիշտ եմ, իսկ ես իսկապես ճիշտ եմ` այս պարագայում էլ եք դուք զբաղվում այսպես կոչված ինքնախաբեբայությամբ...
-Հայրենի՞քդ:
Ո՛չ, ոչ, ոչ և միանշանակ ո՛չ... Ինչպես կարող եմ սիրել երևակայական սահմանափակված տարածաշրջան, որը հանդիսանում է տարանջատման հանգամանք` որն իր հերթին էլ թշնամության, մրցակցության ստեղծողն է և դա էլ իր հերթին աղետի` պատերազմի պատճառ է դառնում...
-Գեղեցի՞կը:
Գեղեցիկը հարաբերական է...
Այո, սիրում եմ այն... Բոլորս էլ սիրում ենք այն... Մենք այն սիրում ենք ինքներս մեզ` հենց մեր էգոյի համար...
Մեզ համար առաջնահերթ
գեղեցիկը դա մեր էգոն է: Ես սիրում եմ ինձ... Յուրաքանչյուր ոք համարում է ինքն իրեն ամենագեղեցիկը և դա անհերքելի է... Իսկ, եթե ինչ որ մեկը փորձի հերքել` նա ուղակի կփաստի, որ նա եսասեր խաբեբա է և էլ ուրիշ ոչինչ...
-Ոսկի՞ն:
Սիրել ոսկին՝ թուլություն է... Շատերը երջանկությունը փնտրում են դրանում... Մարդիկ մտածում են, որ այն գեղեցկացնում է մարդում, իսկ դա ուղղակի հրապուրանքի և հերթական ինքնախաբեբայության արդյունք է...
Իսկ ես չեմ սիրում այն: Այն աղետների առաջացման հերթական պատճառն է: Մարդիկ << ուտում են>> իրար հենց այդ <<ոչնչի>> համար ու արդյունքում դրա զոհն են դառնում...
-Հապա ի՞նչն ես սիրում դու, արտասովոր օտարական:
Սիրում եմ միայն ինձ և ուրիշ ոչինչ...
Այո, ես էգոիստ եմ, բայց էգիզմը բնորոշ է բոլորին...
Ի՞սկ դուք… Դուք ի՞նչ եք սիրում: Սի՞րում եք ձեր հայրիկի կա՞մ մայրիկին, կա՞մ եղբորը, կա՞մ քույրիկին,
կա՞մ էլ ընկերներին… Ո'չ, դուք ինչպես և ես` սիրում եք ինքներ ձեզ և ավել ոչինչ... Չփորձե'ք խաբել…խաբել մեձ և իհարկե ինքներդ ձեզ... Կամ էլ խնդրեմ, համեցեք, ստեք, ստեք միջև վերջ, ստեք ինչքան կկամենաք, ստեք այնքան, ինչքան կարող եք, չ՞է որ դա հաճո է ձեզ և օգտատու ձեր անձին: Իսկ ես միայն կհետևեմ… Կհետևեմ լուռ, ինչպես հովիվը իր ոչխարներին... Եվ կսուլի շվին իմ անձայն, որ չխանգարի ձեր տհաճ մայոցին…
Комментариев нет:
Отправить комментарий