2013 թվական… Դեկտեմբերի 23… Ամանորյա տրամադրություն… Ոչ ինձ մոտ…
Ինչ է նշանակում
ամանորյա տրամադրություն… Ժպիտ մարդկանց հրաշագեղ հեմքներին, ուրախության արտացոլանքը
աչքերում, աշխույժ տրամադրությունը, ուրախ պատրաստությունները հին տարին ճանապարհելու
և Նոր Տարին դիմավորելու համար… Իհարկե ոչ…Իրականությունը սա է` ժպիտի փոխարեն թախիծ
այդ հրաշագեղ դեմքներին, դժգոհ արտացոլանքը աչքերում, հոգնածություն և նյարդեր ու մեծ
ջանք պահանջող պատրաստություններ լավ ուտելու համար... Ընդհամենը այսքան բան…
Մարդիկ առաջին
հերթին մտածում են, թե ինչ, ինչ տեսքի, ինչ գնի և քանակի ուտեստներ են լինելու ամանորյա
սեղանին` որոնք, ըստ նրանց, գեղեցկացնելու և հարստացնելու են այն, սակայն մինչ օրս
չեն էլ հասկացել, որ գեղեցկությունը ոչ գնի , ոչ տեսքի, ոչ էլ քանակի մեջ է... Գեղեցկությունը հոգու մեջ է... Այս դեպքում ուտելիքի հոգին համն է... Նույնը ձևով նրանք կարևորում են իրենց` ինչքան թանկ տեսք նրանք կունենան, ինչքան գումար
կարժենա նրանց հագուստը... Սակայն կրկին նրանք չեն հասկանում իրական գեղեցկությունը... Նրանք ընկնում են գնումներով, ծախսում են մեծ քանակությամբ գումար ընդհամեը այս ամենի
համար և դա նրանք անվանում են <<Նոր Տարի>>... Մարդիկ դրանով
փորձում են խանդ առաջացնել դիմացինի մեջ և դա նրանց մոտ ստացվում է… ստացվում է, որովհետև
նման են իրար... Նրանց կյանքի նպատակը հաղթանակն է. ամբողջ կյանքի ընթացքում մրցակցում
են անիմաստ անիմաստություններում հաղթանակելու համար և հաղթանակի համար պայքարը շարունակվում
է կյանքի ամբողջ տևողության ընդհացքում... Նրանք երկրպագում են այնպիսի բաներ, որոնք
ընդհամենը գոյությունը պահպանելու համար են հարկավոր, ինչպես և այս դեպքում... Նրանց համար վեհություն է ուտելիքը... Ես նրանց անվանում
եմ ուտելիքապաշտներ... Նրանք կհերքեն, բայց ես կձևացնեմ իբրև խուլ եմ… Այսպիսով
<< Նոր Տարին>> կորցրել է իր իրականությունը, կամ էլ ավելի ճիշտ կլինի
ասել` մարդիկ կորցրել են <<Նոր Տարվա>> իրականությությունը... Նրանք Նոր
Տարվան պատրաստվում են, ինչպես <<Վերջին Տարվան>>... Մարդիկ ոչինչ չեն խնայում
` ոչ գումար, ոչ նյարդեր, ոչ խանութներում են մթերք թողնում, ոչ էլ հարաբերություններ
են թողնում... Իսկ ով մնացել է վերջում գնում է այն ինչ մնացել է վերջում... Նրանք այս
<<Նոր Տարվա>> պատճառով զրկվում և զրկում են կյանքից` սպանում են իրենց
և մյուսների հոգիները և ցանկանում են սկսել հաջող տարի, բայց դա իրավ այդպես չի լինի…
Չեմ ցանկանա
այս ամենը կոչել ծայրահեղություն, բայց կտամ այսպիսի սահմանում` <<Մարդիկ մարդիկ
են... Նրանք չափից դուս բարդ, բայց պարզ էակներ են և նրանք անուղելի ուղելի են...>>...
Իմ դեպքում
նաև հնարաոր է հեղափոխոթյունը: Այն կախված
է ինձանից` արդյոք ես դա ցանկանում եմ… իսկ ես դա չեմ ցանկանում` ես ուղակի լուռ կհետևեմ...
Իսկ ինձ համար
հարուստ սեղանին կա ոչինչ, բացի մեկ գավաթ գինուց, որը կճանապարհի հին և կդիմավորի
Նոր տարին…
Комментариев нет:
Отправить комментарий