Պետք է արբել,
արբել ապրելու համար... Առանց արբանք օդը և ջուրը
իրենց անպետք են զգում, բնության զգացմունքները սառչում են, արևը սկսում է ավելի ուժեղ
վառել, երաժշտություը կորցնում է հիշողությունը, բառերն անցնում են հաշմանդամնրի շարքը,
քանի որ արդեն անկարող են խոսել, լուսինը հանգչում է, իսկ գիշերը կորցնում է իր խորհրդավորւթյունը` կյանքը կորցնում
է իր էությունը... Ահա թե ինչու է պետք արբել... Ապրել առանց արբանք, նշանակում է ապրել
մեռած` սպանել այն հոգին, որը ապրում է ձեր մարմնում... Մահից հետո ինչպես մարմինն է
անզգայանում, այդպես էլ անզգայանում է հոգին... Սպանել հոգին, հավասար է ֆիզիկական մահին,
սակայն մարմնի փոխարեն սկսում է փտել հոգին` արյան փոխարեն սառչում են զգացմունքները,
ներքին օրգանների փոխարեն` կորում է գիտակցությունը: Իսկ ամենավերջում` գանգի փոխարեն
մնում է միտքը… այն միայնակ միտքը, որը փտում է միայնակությունից…
Комментариев нет:
Отправить комментарий