вторник, 7 января 2014 г.

Գռեհիկ…

Դուք տենչում եք լույսին՝ կարծելով, թե չեք կարող ապրել առանց լույսի…Ձեզ օտար և խորթ է մթությունը… Դուք խուսափում եք մթից, քանզի ծանոթ չեք նրան…Այն գեղեցիկ է, խորհրդավոր` լի գաղտնիքներով… Դուք փախչում եք գաղտնիքներից… Մթության հանդեպ վախի աղբյուրը հենց գաղտնիքներն են…Դուք սարսափում եք մթությունից` դրանից է ծնվել ձեր՝ լույսի հանդեպ սերը… Դուք տենչում եք լույսին, ցանկանում եք ապրել առանց գեղեցկության… Դուք տենչում եք գռեհիկ պարզությանը… Դա է ձեզ համար գեղեցիկը` չափազանց պարզ, չափազանց դատարկ արկածներց, չափազանց շատ գումարով, չափազանց շքեղ կյանքը` չափազանց ԱՆՀՈԳ… Դուք փնտրում եք երջակությունն այն ամենի մեջ, ինչում այն բացակայում է… Սակայն… ապրեք դուք` դուք ապրումեք դրանով և երջանիկ եք…

Комментариев нет:

Отправить комментарий