среда, 29 апреля 2015 г.

Խոստովանություն. Սևադեղին ցուցակ

Եթե չլինեին օրենքները, ապա ոչ ոք դրանք չէր խախտի:

Խոստանում եմ մոռանալով բոլորին, խոսել միայն իմ անունից: (Չնայած այն հանգամանքին, որ միշտ աշխատում եմ կատարել խոստումներս, խնդրում եմ ուշադիր լինել և տեղեկացնել նույնիսկ փոքրիկ խախտման դեպքում)

Շրջական ստիպող հիմունք է, որը ստիպում է խախտել օրենքներ: Շրջակայի մասնիկներից մեկը՝ դպրոցը, մեծագույն ուժերից մեկն է, որը դրդում է խախտել  մի շարք օրենքներ:


Խախտված օրենքների ցուցակ՝  անձնական <<Սևադեղին ցուցակ>>

Օրենք 1. Չփախչել դասերից:
Չնայած ամեն ինչի ես դրդված եմ եղել փախչել մաթեմատիկայի և պարի դասերից: Երբեմն պատահել է, որ փախչել եմ անգլերենից:

Օրենք. 2. Կատարած աշխատանքը տեղադրել բլոգում:
Պատրաստել եմ հետազոտական աշխատանքներ, բայց մեծ մասը չեմ տեղադրել բլոգում:

Օրենք 3. Մասնակցել ընդհանու պարապմունքին:
Ոչ միշտ եմ մասնակցում ընդհանուր պարապմունքին և հաճախ ուշանում եմ:

Օրենք 4. Օրը երկու անգամ ստուգել ուսումնական էլ. փոստը:
Հիմնականում այն ստուգում եմ մեկ անգամ կամ էլ չեմ ստուգում:

Օրենք 5. Մասնակցել ուսումնական ստուգատեսներին ևԴիջիտեքին:
Չնայած, որ չեմ խախտել այս պայմանը, կհամարեմ այն խախտված:

Օրենք 6. Բացակայության դպքում էլ. փոստով նախօրոք տեղեկացնել:
Երբեք չեմ տեղեկացրել, նույնիսկ չեմ էլ հիշել այս պայմանի մասին:





Комментариев нет:

Отправить комментарий