пятница, 30 мая 2014 г.

***

Պատառոտված մտքեր փախչող մի վաղեմի նկուղից,
Ճիչեր շրջապատող մարմնովդ՝ նկուղի փոշոտված մի պահարնից,
Բորբոս անցնող մատներովդ կապույտ ու սառչած
Արյուն վազող երակներով, այդ բորբոսնած մատների,
Դարակնոր կանաչապատ, սակայն կողպված դարեր շարունակ:
Չորս պատեր՝  մեկին գամված դուռ մի մաշված, մյուսում պատուհան, որպես պորտալ ուրիշ աշխարհ,
Վարագույր փոստատար աշխարհից աշխարհ,
Մեկ առաստաղ և մեկ հատակ ,
Եվ հատակը նահատակված պատերով չորս խեղկատակ,
Ու առաստաղ փռված չորս պատերի երկայնքով,
Առաստաղից կախված սարդոստայններ՝ բռնող սարդերին չնկնող,
Վարդեր դեղին իրենց անապատում՝  ջրից լքված ծաղկամանում,
Առաջացած մի մոլորակ անրջային նկուղում…

Комментариев нет:

Отправить комментарий