пятница, 30 мая 2014 г.
***
Ճիչեր շրջապատող մարմնովդ՝ նկուղի փոշոտված մի պահարնից,
Բորբոս անցնող մատներովդ կապույտ ու սառչած
Արյուն վազող երակներով, այդ բորբոսնած մատների,
Դարակնոր կանաչապատ, սակայն կողպված դարեր շարունակ:
Չորս պատեր՝ մեկին
գամված դուռ մի մաշված, մյուսում պատուհան, որպես պորտալ ուրիշ աշխարհ,
Վարագույր փոստատար աշխարհից աշխարհ,
Մեկ առաստաղ և մեկ հատակ ,
Եվ հատակը նահատակված պատերով չորս խեղկատակ,
Ու առաստաղ փռված չորս պատերի երկայնքով,
Առաստաղից կախված սարդոստայններ՝ բռնող սարդերին չնկնող,
Վարդեր դեղին իրենց անապատում՝ ջրից լքված ծաղկամանում,
Առաջացած մի մոլորակ անրջային նկուղում…Ժանտախտ հոգու
Արցունքներ՝ կարկուտ
արյան,
Աչքերում՝ ամպեր կարմիր,
Կարծես գեղեցիկ պատկեր
է օծվում,
Սակավ դրանում թաքնված է մի սուր համ,
Այն ցավեցնում, փշրում
է հոգիտ...
Կմահանա հոգիդ , եթե
չպայքարես...
Պայքար՝ հիվանդության
դեմ
Տհաճ, ցավոտ... մահացու...
Ժանտախտն է պատել
հոգիդ...
Թելերով ցավոդ և ասեղով
տհաճ վերքեր է կարել վրադ
Ու եթե չկարողանաս
քանդել կարերը այդ... կմահանաս...
Դրանք կարող ես քանդել
միայն մեկ մկրատով ,
Իսկ այն գտնելը հեշտ
չէ այդքան...
Պետք է դրանք փնտրես
հոգուդ <<հարկավոր իրերի>> պահեստում...
Բայց այն էլ իր հերթին
ունի բալանի...
Բալանին այդ սովորական
չէ,
Այն պետք է քեզ մեջ
տեսնի հարկի ցանկությունը այդ մեծ ...
Երբ հապաղում ես ժանտախտը
այրում է...
Այն ցավեցնում, փշրում
է հոգիդ
Թողնում է հոգու բեկորները
միայն...
Կարող ես հավաքել
խճանկարը
Այն ուրիշ է մի քիչ,
Կարող ես ստանալ տարբեր
պատկերներ...
Դժվար կլինի գտնել
այն հին հոգու պատկերը,
Ցանկություն էլ չկա...
Հեքիաթի ընդհացքում
այդ պատկերները փոխվում են անընդհատ,
Բայց այս անգամ այն
կփոխի քեզ շատ...
Ու իմացիր՝ դժվարին
աշխատանք չես գտնի...
Այն պահանջկոր է շատ,
Կարծես պայմանագիր
ես կնքում,
Տուր նրան ուժ և ժամանակ
և այն կտա պատկերը հոգուդ...
Այսպիսին է պայմանագիրը
այս,
Միակը առանց ավելնորդ
փաստաթղթերի ու պահանջների...
Բացի այդ կարող ես
դրանց հետ պահմտոցի խաղալ...
Փակիր աչքեչք և դրանք
կթաքնվեն...
Լավ մտածիր՝ արդյոք
կարող ես գտնել...
Իսկ չես կարծում,
որ դու ես միակ թաքնվողը...
Եթե ոչ, ապա իմացիր՝
չպետք է մոռանաս դրանց գտնելու մասին,
Այլապես կարող ես
դրանք չգտնել հավետ...
Եվ կմահանան մարմինն
ու հոգին հոգուդ...
Կմնա մանիկնն՝ միայն
թե օրգաննորով...
Իսկ եթե ավելի պատկերավոր՝
դու կլինի զոմբի...
Դիմակահանդես
Հոգի՝ անգույն ու
թափանցիկ,
Դոփում է քո մեջ ձայնը անձրևի,
Սուլում է քամին ծիածանի,
Անտառը քո նոսր, բայց
խիտ,
Ամպերը կարմիր ու
մելամաղձոտ
Անգույն ու թափանցիկ
դիմակն են հոգուդ:
Մառախուղը արդեն բորբոսնած, դեռ փակում է վերքերդ,
Ջութակի՝ հոգուցդ
պատրասված լարերը ճիչ են արձակում անդունդից,
Իսկ
աղեղը քրծում է հոդիդ:
Աչքերիցդ սկիզբ են
առնում ջրվեժներ
Սակայն ջրվեժ չեն
դրանք, այլ արնվեժ:
Եվ դու կրկնակի դիմակով,
Առաջինը՝ հոգուդ…
Առաջինը՝ հոգուդ…
Երկրորդը՝ դեմքիդ…
Կարծես փախել ես դիմակահանդեսից...
вторник, 7 января 2014 г.
Գռեհիկ…
Դուք տենչում եք լույսին՝ կարծելով, թե չեք կարող ապրել առանց լույսի…Ձեզ օտար և խորթ է մթությունը… Դուք խուսափում եք մթից, քանզի ծանոթ չեք նրան…Այն գեղեցիկ է, խորհրդավոր` լի գաղտնիքներով… Դուք փախչում
եք
գաղտնիքներից…
Մթության
հանդեպ
վախի
աղբյուրը
հենց
գաղտնիքներն
են…Դուք սարսափում
եք
մթությունից`
դրանից
է
ծնվել
ձեր՝
լույսի
հանդեպ
սերը…
Դուք
տենչում
եք
լույսին,
ցանկանում
եք
ապրել
առանց
գեղեցկության…
Դուք
տենչում
եք
գռեհիկ
պարզությանը…
Դա
է
ձեզ
համար
գեղեցիկը`
չափազանց
պարզ,
չափազանց
դատարկ
արկածներց,
չափազանց
շատ
գումարով,
չափազանց
շքեղ
կյանքը`
չափազանց
ԱՆՀՈԳ…
Դուք
փնտրում
եք
երջակությունն
այն
ամենի
մեջ,
ինչում
այն
բացակայում
է…
Սակայն…
ապրեք
դուք`
դուք
ապրումեք
դրանով
և
երջանիկ
եք…
Սեր, ցավ, վախ … Եվ կդառնամ արև…
Տեսնես երբևէ ինչ-որ մեկը ցանկացել է արև դառնալ այնպես, ինչպես ես եմ ցանկանում…Այո, ցանկանում եմ արև դառնալ… սիրել և ցավեցնել չափազանց մեծ սիրով՝ ինչպես արևը… Նա և ջերմացնում, և ցավեցնում է… Ով է ասում, որ մեծ սերը անցավ է… Միայն իրական ու մեծ սերը գիտի ցավեցնել… Նա զգացնել է տալիս և լույսի, և՝ մթի գոյությունը… Մարդիկ տենչում են արևին՝ չնայած, որ այն կարող է նաև սպանել այն ջերմությամբ, առանց որի, կարծում են, թե չեն կարող ապրել… Իսկ արևը էգոիստ է՝ ինչպես բոլորս… Այն հայտնվում է, ջերմացնում և լույս տալիս, իսկ հետո հեռանում է… Նա հեռանում է՝ ձեզ մոտ առաջացնելով կարոտ … Նա զգացնում է իր կարիգը՝ ասելով, որ դուք չեք կարող ապրել առանց նրա… Արևը գիտի ձեր վախերի մասին... Նա գիտի, որ դուք սարսափում եք մթությունից… այո այդ մթությունից… Նա գալիս պատնեշում է խավարը, իսկ հետո գնում է ճանապարհ հարթելով խավարի համար` իր համար… Ինչ հզոր է արևը… Այո, շատ հզոր է… Էլ ով է կարող այնպես ինչպես նա է կարող… ՈՉ ՈՔ… Նա գիտի ձեր գաղտնիքները և ձեր դեմ է դուրս գալիս դրանցով… Վախն է ձեր գաղտնիքը… Եթե նա չլիներ դուք կփախչեիք դրսից` փախչելով խավարից... Դուք փաղչում եք իրականությունից, դուք դա կողպում եք ձեր հոգու մի փոքրիկ անկյունում և դիտմամբ կորցնում բանալիները… ԻՍԿ ԱՅՆ ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՁԵԶ ՄՈՏ…Այն մղձավանջ է դառնում ձեզ համար... Պատկերացրեք, որ դիտմամբ կորցնում եք այն սենյակի դռան բանալիները, որտեղ փակել էիք ձեր վախերը... պատկերացրեք, որ այն ձեր ձեռքով նետում եք օվկիանոսի հատակը, իսկ երկու վարկյան հետո, ձեռքը մեկնելով գրպանը, այն գտնում եք այնտեղ... Նմա՞ն է մղձավանջի, թե՞ հաստատ մղձավանջ է...Օ՜, վախեր.. վախեր... Իսկ արևը ստեղծում է սեր` իր հանդեպ և վախ` խավարի...
Իսկ եթե դառնամ կրակ… Ոչ, կդառնամ արև… Կրակը օրերից մի օր կհանգչի, իսկ արևը… Արևը հավիտյան կապրի` կսիրի և կցավեցնի սիրով…
Подписаться на:
Сообщения (Atom)